Toumanyan in English

Toumanyan in English

Share

$25.00

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սույն ընտրանին ընդգրկում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի միշտ արդիական մանկական բանաստեղծություններն ու բալլադները երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն: Թարմ, գունեղ նկարազարդումներով այս գրքում ներառված ստեղծագործությունները մանուկներին սովորեցնում են սիրել բնությունն ու մարդուն, գնահատել աշխատանքն ու ազնվությունը, նկատել գեղեցիկը, իսկ Թումանյանի աշխույժ, պարզ ու հարուստ լեզուն երեխաների առջև իսկական պոեզիայի աշխարհն է բացում, նպաստում նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը:


Գրքում ընդգրկված զվարճալի և իմաստալից բանաստեղծություններն ու բալլադները և դրանց՝ թումանյանական ոգուն հարազատ անգլերեն թարգմանությունները նախատեսված են տարբեր տարիքի երեխաների ու պատանիների համար: Երեխաներին մատչելի լինելով հանդերձ՝ այս գրավիչ ստեղծագործությունները կհետաքրքեն նաև մեծահասակ ընթերցողին: